Երեկ ամերիկյան լրատվամիջոցները հրապարակել են նախօրեին ԱՄՆ-ում ձերբակալված հայկական հանցախմբի անդամների անունները: Հիշեցնենք, որ «Հայկական ուժ» անունով խմբավորման անդամները մեղադրվում են տասնյակ տարիներ շարունակ հանցավոր կերպով մեծ գումարներ ձեռք բերելու մեջ: Որպես մեղադրանք՝ խմբի անդամներին ներկայացվել է մարդկանց առեւանգում, բանկային տվյալների հափշտակում, սպառնալիքների միջոցով մեծ գումարների ձեռք բերում, թմրամիջոցների անօրինական շրջանառություն, այլ երկրների, այդ թվում` Հայաստանի քրեական խմբավորումների հետ հանցավոր ցանց ստեղծելու, այդ երկրներ անօրինական ձեռք բերված գումարները տեղափոխելու եւ մի շարք այլ հանցագործությունների համար: Մամուլում հրապարակվել են խմբի անդամների անունները` ըստ հայաշատ լոսանջելեսյան քաղաքներում նրանց բնակության վայրի:
Գլենդել. Վարդան Ամիրխանյան (50 տարեկան), Խաչատուր Առաքելյան (37), Արսեն Ավրաջյան (37), Փարամազ Բիլեզիկջյան (50), Գարեն Չուլջյան (25), Արա Մերմանյան (23), Արթուր Գաբրիելյան (47), Գարիկ Գալստյան (23), Ջեք Գամբարյան (34), Ժիրայր Քարայան (58), Առնոլդ Մուրադյանց (42), Հրաչյա Նալբանդյան (22), Արամ Պետրոսյան (33), Սուրեն Սերոբյան (27), Մարատ Շախրամանյան (37), Վազգեն Թոփաջիկյան (22), Սուրեն Թորոսյան (38): Բըրբանք. Վարդան Ավեդիսյան (58), Ադամ Դավուդյան (29), Արմեն Հովհաննիսյան (33), Կարեն Մարկոսյան (37), Լուսինե Օգանջանյան (33), Արթուր Փեմբեջյան (34): Մոնթրոզ. Ռայմոնդ Տարվերդյան (32):