Հունգարիայում այս տարվա մայիսի 27-ին նախատեսված` Արեւելյան գործընկերության ծրագրի մասնակից երկրների գագաթաժողովի անցկացումը տեղափոխվել է երկրորդ կիսամյակ եւ տեղի կունենա Լեհաստանում: Հիշեցնենք, որ Եվրամիության Արեւելյան գործընկերության ծրագրին մասնակցում են հետխորհրդային 6 երկրներ` Հայաստանը, Ադրբեջանը, Վրաստանը, Ուկրաինան, Բելառուսը եւ Մոլդովան։