Հանել դիպուկահարներին

17/02/2011

«Ղարաբաղյան հակամարտության շուրջ աճող լարվածությունը անհանգստություն է առաջացնում»,- նախօրեին հայտարարել է ԵԱՀԿ գործող նախագահ, Լիտվայի արտգործնախարար Աուդրոնիուս Աժուբալիսը` ելույթ ունենալով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում: «Մինսկի խմբի ակտիվ մասնակցության միջոցով այս ձգձգվող հակամարտության կարգավորմանը հասնելու ԵԱՀԿ դերը կպահպանվի: Ես կողմերին կոչ եմ անում միջոցներ ձեռնարկել վստահության ամրապնդման ուղղությամբ` ներառյալ շփման գծում դիպուկահարների անհապաղ դուրսբերումը եւ մոնիտորինգի գծով ԵԱՀԿ գործունեության ամրապնդումը»,- ասել է նա: