Ով ինչ է շնչում

17/02/2011

«Նոր Ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը համոզված է, որ իր բոլոր խոսակցությունները, մասնավորապես` հեռախոսազրույցները, միշտ ձայնագրում են: «Ես կարող եմ նաեւ ասել, որ ՀՀ ԱԱԾ այդ մարմինը, որը զբաղվում է այդ գործով, համարվում է ԱՊՀ երկրներում լավագույններից մեկը: Եվ ԱԱԾ-ում այդ կառույցի ղեկավարն էլ համարվում է լուրջ մասնագետ եւ վերջերս գեներալի կոչում է ստացել»,- մեր թղթակցի հետ հեռախոսազրույցում ասել է Ա. Կարապետյանը: Վերջինիս խոսքերով՝ նման գաղտնալսումները կատարվում են պետական ապարատի վրա վերահսկողություն պահպանելու համար: «Երկու ճանապարհ կա` կամ ապարատը պիտի ծառայի ժողովրդին, կամ ուզուրպացված իշխանությանը: Իսկ իշխանությունն իրեն պահելու համար պիտի իմանա, թե ով` ինչ է շնչում: Եթե կա այդպիսի բան, ինձ թվում է, որ ավելի շատ պետական ապարատին են ձայնագրում, քան ընդդիմությանը: Վախենում են իշխանական կրքերի թեժացումից, տարբեր կլանների գործունեությունից»,- ավելացրել է Ա. Կարապետյանը: