Պարզվում է, ընտրակաշառքային «դիստրիբյուտորները» գրպանել են ընտրողներին հատկացվելիք գումարների մի մասը, քանի որ կան դժգոհություններ, թե ընտրությունների նախօրեին եւ նույն օրը Վանաձորի քաղաքապետի անունից բաշխված 2000-ական դրամ գումարներից ոմանց բաժին է հասնելու 500 դրամ։ Որոշ ընտրողներ էլ քիչ էին համարում 2000 դրամը, դժգոհելով, թե ընտրության նախորդ օրերին գումարի չափը 5000 է եղել, եւ կասկած էին հայտնում, թե գումար բաժանողները վերջին պահին յուրացրել են գումարի մի մասը. «Քաղաքապետը հո չի՞ ստուգելու, թե ով ինչքան է ստացել»։