Հույս չունենաք

17/02/2011

ՀՀ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության Սոցիալական աջակցության վարչության պետ Աստղիկ Մինասյանը հավատացնում է, որ ընտանեկան նպաստ համակարգի հասցեականության խնդիրը մշտապես գտնվում է նախարարության ուշադրության կենտրոնում: Չնայած դրան, ըստ նրա` միջազգային փորձը ցույց է տալիս, որ չկա 100 տկոսանոց հասցեականություն: «100 տոկոսանոց հասցեականությունը բացառվում է, դա մարդ էությանը բնորոշ երեւույթ է: Որտեղ ստվերային տնտեսությունը շատ` այնտեղ, բնականաբար, նմանատիպ երեւույթները շատ են: Այս տեսանկյունից մեր երկիրը լավ վիճակում չէ՝ ստվերային տնտեսության ծավալներով պայմանավորված»,- ասում է Ա. Մինասյանը, որի խոսքերից կարելի է ենթադրել, որ Հայաստանում շարունակվելու է այն «բարի ավանդույթը», ըստ որի` աղքատության նպաստ են ստանում նաեւ բարեկեցիկ կյանքով ապրող մարդիկ, իսկ այդ ընթացքում նպաստների իրական հասցեատերերը սովամահ են լինում: Ի դեպ, հասցեականության ամենաբարձր ցուցանիշն, ըստ ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության տվյալների` արձանագրվել է 2009թ.-ին: