Սյուզիի սիրտն ազատ է

17/02/2011

Երգչուհի Սյուզին շուտով հանրության դատին կներկայացնի վերջերս ձայնագրած` «Stay away from Bill» ջազ ստանդարտը: «Կենդանի համերգի ոճով տեսահոլովակ կնկարահանենք, որտեղ ես պարզապես կերգեմ հանդիսատեսի համար: Կլինի շատ պարզ եւ դասական մոտեցում»,- մեզ հետ զրույցում նշեց Սյուզին, ով պատրաստվում է մեկնել ԱՄՆ` հանգստանալու: Շատերը մինչ օրս վստահ են, որ Սյուզին եղել է ռեփեր Միշոյի ընկերուհին, որի «Հայ թիմի» կազմում կատարած «Ես ընկերուհի չունեմ» երգը միշտ արդիական է Միշոյի համար, ով «ընկերուհի ունե՞ս» հարցին սովորաբար պատասխանում է. «Իմ սիրտն ազատ է»: Իր հերթին Սյուզին այս կապակցությամբ նշեց. «Միշոյի հետ համագործակցել ենք ձայնասկավառակի ձայնագրման ժամանակ միայն: Սովորաբար խոսում եմ այն մասին, ինչն ինձ համար կարեւորություն է ներկայացնում: Իսկ այդ թեմայի շուրջ խոսելն, անկեղծ ասած, այդքան կարեւոր չեմ համարում: Իմ սիրտն ազատ է, սակայն այնտեղ տիրում է միայն երաժշտությունը»: