Բաղադրությունը: Ջուր՝ 87%, ածխաջրեր՝ 8,5-9%, ճարպեր՝ 0,2%, աղեր՝ 1-1,2%, բջջանյութ՝ 1,3-1,5%, 0,64մգ երկաթ, վիտամիններ՝ A 6,3մգ, C 5մգ, 0,1-0,7 մգ B, նաեւ D, E, H, K, ամինաթթու, կալիում, մանգան, եւ այլն:
Հիպոկրատը գազարը խորհուրդ է տվել երկարատեւ խռպոտության, հազի, թոքախտի, թութքի դեպքում: Վան Հելմոնտը գազարի հյութն ու սերմերն օգտագործել է երիկամներից քարերի, ավազի արտաքսման, Դելա Կրոան՝ արյունոտ լուծի եւ ճիճուների դեպքում (օրական 2 ճաշի գդալ): Ըստ Պիզանիի` գազարը շատացնում է կրծքի կաթը, սերմնահեղուկը:
Ուոքերի տվյալներով` հղիության հատկապես վերջին ամիսներին մեծ քանակությամբ գազարի օգտագործումը խիստ նվազեցնում է ապագա երեխայի մոտ արյան վարակի ի հայտ գալու հավանականությունը, իսկ մեծ քանակներով գազարի հյութ օգտագործելու դեպքում (100-500գ) բուժվում են օրգանիզմում եղած խոցերը եւ քաղցկեղի գոյացումները, սրվում է տեսողությունը, ամրապնդվում նյարդային համակարգը, բուժվում անպտղությունը։ Դա նպաստում է ատամնացավի վերացմանը:
Գազարով դիմակներ
– 1ճ/գ յուղոտ թթվաշոռի մեջ ավելացնել 1ճ/գ ձիթապտղի յուղ, մի փոքր կաթ, գազարի թարմ հյութ, լավ խառնել եւ քսել դեմքին եւ պարանոցին: 15-20 րոպեից լվանալ գոլ ջրով: Սնուցում է մաշկը:
– 1թ/գ գազարի թարմ հյութը խառնել 1թ/գ թթվասերի հետ, ավելացնել1 ձվի դեղնուց: Խառնել, քսել դեմքին, 15-20 րոպեից լվանալ սկզբում` տաք, ապա՝ սառը ջրով:
– Մանր քերիչով գազարն անցկացնել, ավելացնել 1թ/գ ոչ թանձր մեղր: Քսել դեմքին եւ պարանոցին, 20 րոպեից լվանալ ոչ շատ տաք ջրով:
– Յուղոտ մաշկի համար 1 գազարը մանր քերիչով անցկացնել, խառնել 1 ձվի սպիտակուցի հետ, ավելացնել 1 թ/գ դեղձի յուղ, նույնքան ալյուր եւ քսել դեմքին: 20 րոպեից լվանալ տաք, ապա սառը ջրով:
Գազարի մասին առայժմ այսքանը: Ավելի մանրամասն կանդրադառնանք առաջիկայում: