6 ամսում

17/02/2011

Եգիպտոսի բանակը հույս է հայտնել, որ առաջիկա 6 ամիսների ընթացքում հնարավոր կլինի ընտրություններ անցկացնել եւ իշխանությունը հանձնել օրինական ընտրված կառավարությանը` այդպիսով ցույց տալով, որ հավատարիմ է մնում ժողովրդավարական ընտրությունների ճանապարհով իշխանությունը հանձնելու խոստմանը: Եգիպտական բանակը նաեւ ձեւավորել է փորձագետների խումբ, որը սահմանադրական բարեփոխումներ է նախապատրաստում, ինչը հնարավորություն կտա իրական ժողովրդավարական ընտրություններ անցկացնել: Եգիպտոսում արգելված եւ հակաամերիկյան, հակաիսրայելական դիրքորոշումներ ունեցող «Մահմեդական եղբայրություն» ընդդիմադիր խմբավորումը հայտարարել է քաղաքական կուսակցություն հիմնելու եւ ընտրարշավին մասնակցելու մտադրության մասին: