Նույն պահանջները

15/02/2011

Հայ Ազգային կոնգրեսի փետրվարի 18-ի հանրահավաքին կխոսվի գործող իշխանությունների հրաժարականի եւ արտահերթ ընտրությունների անցկացման պահանջի մասին: Այդ մասին երեկ ասել է ՀՀ առաջին նախագահ, ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանի մամուլի խոսնակ Արման Մուսինյանը: Ըստ նրա, հանրահավաքում անդրադարձ է կատարվելու ընտրակեղծիքների թեմային, մանր ու միջին բիզնեսի, ինչպես նաեւ՝ «միջին խավի վրա առկա տոտալ հարձակման խնդրին, ապօրինի թանկացումներին, սոցիալ-տնտեսական իրավիճակին»: