Կստորագրի՞ ԲՀԿ-ն

15/02/2011

Որոշ տեղեկությունների համաձայն՝ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանն, այնուամենայնիվ, այս շաբաթ ստորագրելու է կոալիցիոն նոր հուշագիրը, որտեղ նշված է, որ ԲՀԿ-ն եւս 2013թ. նախագահական ընտրություններում պաշտպանելու է նախագահ Սերժ Սարգսյանի թեկնածությունը: Այդ հուշագրի հրապարակումը, նույն աղբյուրների համաձայն, պարզապես հետաձգել են ԲՀԿ շաբաթ օրը կայացած համագումարից հետո: Հակառակ դեպքում, եթե ԲՀԿ-ն չստորագրի այդ փաստաթուղթը, ՀՀԿ-ն շարունակելու է պնդել կոալիցիայից դուրս գալու պայմանը: Իհարկե, ԲՀԿ-ական շրջանակներում այս իրավիճակը մեկնաբանում են այն համատեքստում, որ իրենք են որոշել իրենց նախաձեռնությամբ այդ քայլին չդիմել` ՀՀԿ-ին կանգնեցնելով իրենց կոալիցիայից հեռացնելու ոչ այնքան հեշտ քայլի առաջ: Որպես այդ տեսակետի հիմնավորում, ԲՀԿ-ականները ներկայացնում են համագումարում Գ.Ծառուկյանի հայտարարությունը. «ԲՀԿ-ն այսօր էլ հավատարիմ է կոալիցիոն համաձայնագրի տառին ու ոգուն: Մենք կոալիցիոն կառավարության կազմում բարեխղճորեն իրականացնում ենք մեր ծրագիրը»: