Պրոֆեսիոնալ բռնցքամարտի միջինքաշային կարգում IBF-ի վարկածով աշխարհի նախկին չեմպիոն Արթուր Աբրահամը Գերմանիայում փետրվարի 12-ին մրցել է խորվաթ Ստեֆան Բոժիչի հետ: Մենամարտը բաղկացած է եղել 10 ռաունդից, սակայն ավարտվել է ժամկետից շուտ: Բոժիչը 2-րդ ռաունդում ստիպված է եղել դադարեցնել մարտը՝ ձախ ձեռքի վնասվածքի պատճառով, իսկ Աբրահամը հաղթող է ճանաչվել:
