Թուրքական դատարանը 20 քրդերի տուգանել է այն բանի համար, որ նրանք մուսուլմանական Նոր տարվա՝ Նովրուզի տոնին նվիրված պաստառների վրա օգտագործել են Q եւ W տառերը: Թուրքական օրենքներով՝ արգելվում է օգտագործել այն տառերը, որոնք թուրքական այբուբենում չկան:
Օրինախախտները տուգանվել են 100 լիրայով (մոտ 73$):
1928թ. Թուրքիան օրենք ընդունեց՝ արաբատառ այբուբենից անցնելով լատինատառի: Քրդերենն ունի 31 տառ, իսկ լատինատառ թուրքերենը՝ 29: