Խաղաղության Նոբելյան մրցանակի թեկնածու, ժամանակին հայտնի գանգստեր Սթենլի «Տուկի» Ուիլյամսին կգլխատեն դեկտեմբերի 13-ին: Կալիֆոռնիայի նահանգի Գերագույն դատարանի դատավորը հրաման է ստորագրել ի կատար ածել դեռ 1981թ. կայացված դատավճիռը:
Սթենլին դատապարտվել էր մի քանի ավազակային հարձակման եւ սպանությունների համար: Բանտում նա զղջացել էր իր գանգստերական անցյալի համար եւ մի քանի գիրք գրել մանուկների համար՝ բացատրելով, թե ինչ չարիք են բերում ավազակախմբերն ու բռնությունն ընդհանրապես: Նրա ընկերները առաջարկել էին Սթենլիի թեկնածությունը՝ գնահատելով այն ջանքերը, որ նա գործադրել էր պատանեկան հանցավորությունը կանգնեցնելու համար: Ուիլյամսի փաստաբանները մտադիր են մինչեւ դեկտեմբերի 8-ը ներման խնդրանքով դիմել Առնոլդ Շվարցենեգերին: