Իրանի խնդրանքով եւ Հայաստանի բարի կամքի դրսեւորմամբ, փետրվարի 11-ին Հայաստանի արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում պահվող Իրանի քաղաքացի 24 դատապարտյալ տեղափոխվել է Իրան` այնտեղ պատժի հետագա կրումն իրականացնելու նպատակով: Այդ մասին երեկ տեղեկացրել է արդարադատության նախարարի մամուլի քարտուղար Կարինե Քալանթարյանը: Ըստ նույն աղբյուրի` մինչ այդ Հայաստանի քրեակատարողական հիմնարկներում պահվում էր ավելի քան 70 դատապարտյալ Իրանի քաղաքացի: Ներկայումս Հայաստանի եւ Իրանի կառավարությունների միջեւ բանակցություններ են վարվում դատապարտված անձանց` պատժի հետագա կրելու, փոխանցելու վերաբերյալ պայմանագիր ստորագրելու ուղղությամբ, եւ առաջիկայում կողմերը կստորագրեն համապատասխան պայմանագիրը: