ԱՄՆ-ի դեմ

15/02/2011

«Կովկասը չպետք է միավորվի Ռուսաստանի, Թուրքիայի եւ Իրանի դեմ: Այդ գաղափարը պետք է ծառայի այդ երկրների հետ համագործակցությանը եւ ուղղված լինի տարածաշրջանում ԱՄՆ շահերի դեմ»,- ռուսական «Regnum» գործակալության հետ զրույցում ասել է Ստամբուլի համալսարանի փորձագետ Մեհմեդ Փերինչեքը: Նա շեշտել է, որ Անկարան դեմ կլինի Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլիի «Միացյալ Կովկասի» գաղափարին, եթե պարզվի, որ դա «ամերիկյան խաղ է»: Փերինչեքը նաեւ նշել է, որ Թուրքիան, անկախ այդ գաղափարի իրագործումից, կողմ է Հայաստանի հետ սահմանների բացմանը, եթե պաշտոնական Երեւանը հրաժարվի Թուրքիային առաջադրվող իր նախապայմաններից: