Մահ տանիքին

15/02/2011

Կիրակի գիշերը Մոսկվայի մետրոյում երկու ուսանող է մահացել. նրանք սահելիս են եղել վագոնի տանիքին: Ուսանողներից մեկի մարմինը` բազմաթիվ կոտրվածքներով, հայտնաբերել են մետրոյի «Կիեւսկայա» կայարանում, վագոնի տանիքին: Երկրորդի դին գտել են «Կունցեւսկայա» եւ «Պիոներսկայա» կայարանների միջեւ: Զոհվածներից մեկը Մոսկվայի տուրիզմի համալսարանի ուսանող էր, մյուսը սովորում էր մանկավարժական համալսարանում: