Երեկ հրաժարական է ներկայացրել Պաղեստինի կառավարությունը: Վարչապետ Սալամ Ֆայադին հանձնարարվել է կազմել նոր կառավարություն: Ենթադրվում է, որ բոլոր նախարարական պաշտոնները կզբաղեցնեն իշխող ՖԱԹՀ կուսակցության անդամները, որը գլխավորում է Պաղեստինի ազգային ադմինիստրացիայի ղեկավար Մահմուդ Աբասը։ Ինքը` Ֆայադը, մասնագիտությամբ տնտեսագետ է, վայելում է Արեւմուտքի հովանավորությունը եւ ՖԱԹՀ-ի կազմի մեջ չի մտնում: