Պետդեպը` «Twitter»-ում

15/02/2011

CNN հեռուստաընկերության փոխանցմամբ, ԱՄՆ պետդեպարտամենտը հայտարարել է, որ փետրվարի 14-ին «Twitter» սոցիալական կայքի միջոցով, պարսկերեն լեզվով հաղորդակցության մեջ է մտնելու Իրանի ցուցարարների հետ: Պեդեպը արդեն նոր միկրոբլոգ է բացել «Twitter» սոցիալական կայքում, հետեւալ հասցեով. http://twitter.com/USAdarFarsi: «Իրանի իշխանությունը, ռեֆորմիստներին ցույցի իրավունք չտալով, ապացուցեց, որ Եգիպտոսի ժողովրդի գործողությունները, որը գնահատվել էր իրենց կողմից, չեն թույլատրվում Իրանի ժողովրդին: ԱՄՆ Պետդեպարտամենտը սոցիալական կայքերի պատմական դերը գնահատելով՝ ցանկանում է մասնակցել ձեր քննարկումներին»,- այսպիսին է եղել Պետդեպի առաջին հաղորդագրությունը: Հիշեցնենք, որ Իրանի բարեփոխիչների շարժումն ավելի վաղ հայտարարել էր, որ փետրվարի 14-ին բողոքի ցույց է իրականացնելու Իրանի մի քանի քաղաքներում: Իրանի ՆԳ նախարարությունն արգելել է բողոքի ակցիայի անցկացումը: