«Դոն Ժուան ավիա» ներկայացման հանդիսատեսը ժամանակ առ ժամանակ ականատես է լինում, թե ինչպես է ներկայացման ավարտին բեմ բարձրանում փոքրիկ մի աղջիկ եւ դերակատարների հետ միասին խոնարհվում: Նա «Շարմ» հոլդինգի տնօրեն, դերասան եւ հաղորդավար Հրանտ Թոխատյանի եւ դերասանուհի Լուիզա Ներսիսյանի դուստրն է` Լիլիթը: «Եթե ներկայացման օրը նա դահլիճում լինի, ապա պարտադիր պետք է բեմադրության ավարտին բեմ բարձրանա եւ խոնարհվի հանդիսատեսին` բոլոր դերակատարների հետ միասին: Եթե հանկարծ թույլ չտանք նրան իր փոքրիկ դերը կատարել, հնարավոր է՝ երկու օր մեզ հետ չխոսի»,- ասաց Լուիզա Ներսիսյանը: