«Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների ինտենսիվ խորհրդակցությունները ներկա պահին շարունակվում են»,- այդ մասին հայտարարել է ԵԱՀԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Անվար Ազիմովը: «Նմանատիպ հանդիպումների հաճախականությունը վկայում է այդ ձեւաչափով տարվող աշխատանքի լրջության եւ հստակ գործնական արդյունքներին հասնելու` կողմերի նպատակաուղղվածության մասին, ինչը վկայում է մեր երկրների նախագահների նոր գագաթաժողովի անցկացման համար պատշաճ հիմք նախապատրաստելու մասին»,- ասել է նա: