Նաեւ Հայաստանը

12/02/2011

Իսրայելի` ահաբեկչության դեմ պայքարի պետական ծառայությունը երեկ հրապարակել է այն պետությունների ցանկը, որոնք կարող են առաջիկա օրերին վտանգավոր լինել իրսայելցիների համար: Այդ հրապարակումը կապված է «Հըզբոլլահի» առաջնորդ Իմադա Մուղնիի չեզոքացման 3-րդ տարելիցի հետ: Հայտարարության մեջ նշվում է, որ իսրայելցիների համար, մոտակա շաբաթներին, հատկապես վտանգավոր են հետեւյալ 9 պետությունները. Վենեսուելա, Եգիպտոս, Կոտ-դ-Իվուար, Մալի, Մավրիտանիա, Ադրբեջան, Թուրքիա, Վրաստան եւ Հայաստան: Իսրայելի քաղաքացիներին այդ ծառայությունը նաեւ խորհուրդ է տվել առաջիկա օրերին երկրի սահմաններից դուրս խուսափել այն վայրերից, որտեղ հավաքվում են հրեաները եւ իսրայելցիները: