Ընտրություններով` հեղափոխություն

12/02/2011

«Իշխանական կոալիցիայի ներսում տեղի ունեցող վերջին զարգացումները, Հանրապետական եւ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունների միջեւ վերջին բանակցությունները բացառապես տնտեսական շահերի թելադրանք են եւ որեւէ առնչություն չունեն քաղաքական հարցերի հետ,- երեկ հայտարարել է «Նոր Ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը` ավելացնելով,- Կոալիցիայի ներսում բոլոր կուսակցությունները ծառայել են եւ ծառայում են նույն համակարգին: Համակարգային որեւէ փոփոխություն նրանք չեն ցանկանում, այդ թվում՝ նաեւ ԲՀԿ-ն: Կոալիցիայի ներսում պայքարի հիմնական թեզերը եւ կետերը տնտեսական լծակներից այս կամ այն մարդկանց զրկելու կամ օժտելու խնդիրն է… Մնացածը զուտ քաղաքական խաղեր են»: Նա նաեւ տեղեկացրել է, որ մտադիր է իր թեկնածությունն առաջադրել 2013թ. նախագահական ընտրություններում: «Ընտրությունները հետաքրքրում են լուրջ քաղաքական գործիչներին Հայաստանի քաղաքական դաշտում հեղափոխական գործընթացներ սկսելու, քաղաքական պահ դարձնելու իմաստով: Որովհետեւ բոլորն էլ հասկանում են` ի՞նչ ընտրություն Հայաստանում»: