Մանկապիղծին ձերբակալել են

10/02/2011

«Ախթալայի լեռնահարստացման կոմբինատ» ՓԲԸ-ի եւ «Մեթըլ Փրինս» կորպորացիայի սեփականատեր, վարչապետ Տիգրան Սարգսյանի նախկին խորհրդական, ԱՄՆ քաղաքացի Սերոբ Տեր-Պողոսյանը ձերբակալված է: Այդ մասին երեկ հաղորդել է ՀՀ Ազգային անվտանգության ծառայության մամուլի խոսնակ Արծվին Բաղրամյանը` նշելով, որ Տեր-Պողոսյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 140 հոդվածի հատկանիշներով` «սեքսուալ բնույթի գործողություններին հարկադրելը»: Մեղադրանքը հաստատվելու դեպքում` նրան սպասվում է տուգանք` նվազագույն աշխատավարձի 200-ապատիկից 300-ապատիկի չափով, ուղղիչ աշխատանքներով` առավելագույնը 2 տարի ժամկետով, կամ ազատազրկում 1-3 տարով: Հիշեցնենք, որ ըստ մամուլի բազմաթիվ հրապարակումների, Սերոբ Տեր-Պողոսյանը տեւական ժամանակ անառակաբարո գործողություններ է կատարել սոցիալապես անապահով ընտանիքների անչափահաս երեխաների հետ` նրանց մեծ գումարներ առաջարկելով: