Նոր գործուղո՞ւմ

10/02/2011

Լավատեղյակ աղբյուրների համաձայն, ինչպես «Ժառանգության» նախկին անդամ Վարդան Խաչատրյանին, այնպես էլ «Սարդարապատ» շարժման նախաձեռնող խմբի անդամ Ժիրայր Սէֆիլյանին իշխանություններն են գործուղել «Ժողովրդական կուսակցության» նախագահ Տիգրան Կարապետյանի հանրահավաքներին` ելույթ ունենալու նպատակով: Հիշեցնենք, որ Մատենադարանին հարող տարածքում կայացած նախորդ հանրահավաքում Վ.Խաչատրյանն արդեն հանդես է եկել ելույթով: Արդեն հայտարարվել է, որ Տ.Կարապետյանի հաջորդ հանրահավաքում ելույթ կունենա նաեւ Ժ.Սէֆիլյանը: Երեկ մեր թղթակցին չի հաջողվել այս լուրերի առնչությամբ մեկնաբանություն ստանալ ոչ Ժ.Սէֆիլյանից, ոչ էլ Վ. Խաչատրյանից: Նրանք չեն պատասխանել հեռախոսազանգերին: