Օբաման թարգել է

10/02/2011

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման վերջնականապես թողել է ծխելը: Ըստ «USA Today»-ի, այդ մասին տեղեկացրել է ԱՄՆ առաջին տիկին Միշել Օբաման, ում խոսքերով, արդեն մոտ մեկ տարի է` Օբաման չի ծխում: Միշել Օբաման պատմել է, որ ամուսինը որոշել է վատ սովորությունը թողնել իր երկու դուստրերին լավ օրինակ ծառայելու համար: ԱՄՆ Առաջին տիկինը պարզաբանել է, որ Մալիան եւ Սաշան արդեն մեծացել են, եւ հիմա Օբաման ցանկանում է «նրանց աչքերի մեջ նայելով»՝ ասել, որ այլեւս չի ծխում: Ամուսնու նման պահվածքը, ըստ Միշել Օբամայի, իր մեջ հպարտություն է առաջացնում: Նա նաեւ ասել է, որ ամուսնուն երբեք չի ձանձրացրել ծխելու վնասակարության մասին հիշեցնելով` կարծելով, որ այդ սովորությունը հաղթահարելը նրա համար «անձնական մարտահրավեր» է: