«Նիգ-Ապարան» հայրենակցական միության անդամ, ԱԺ պատգամավոր Մանուկ Գասպարյանը գտնում է, որ առնվազն «ոչ քաղաքական ու անմտածված» է եղել Աղվան Հովսեփյանի` հանրաքվեի «այո»-ին միանալու որոշումը: «Նիգ-Ապարան» հայրենակցական միության մեջ կան զանազան կուսակցությունների գաղափարախոսություն ունեցող մարդիկ: Նրանք հավաքված են Ապարանի սոցիալ-տնտեսական ծրագրերի, խնդիրների լուծման համար: Քաղաքական որոշումներ կայացնելու համար կա՛մ պետք է այդ մարդկանց հանեն, կա՛մ նման որոշում չկայացնեն, որ այդ մարդկանց վատ վիճակում չդնեն: Իմանալով, որ նրանք ինձ «այո»-ի համար են կանչում, չգնացի: Հասարակական կազմակերպության, որն իր մեջ քաղաքական գործիչներ ունի, նման որոշումը կարճատեսություն է»,- հայտարարեց Մ. Գասպարյանը: