Օրեր առաջ ՀՀ Ոստիկանության պետի հրամանով Ոստիկանության Երեւան քաղաքի Շահումյանի օպերատիվ աշխատանքների գծով պետի տեղակալ է նշանակվել Ոստիկանության փոխգնդապետ Արթուր Մեհրաբյանը: Հիշեցնենք, որ Ա. Մեհրաբյանը մինչ այս նշանակումը զբաղեցնում էր Ոստիկանության Արաբկիրի Քրեական հետախուզության բաժնի պետի պաշտոն: Ոստիկանության Արաբկիրի Քրեական հետախուզության բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել փոխգնդապետ Սպարտակ Սիմոնյանը: