Երգչուհի Սիլվա Հակոբյանի հայրը` Հակոբ Հակոբյանը, ով նաեւ դստեր պրոդյուսերն է, մեզ հետ զրույցում ասաց, որ շուտով նախատեսում են տեսահոլովակ «հավաքել» 2010թ. հոկտեմբերի 16-ին կայացած «Երգենք միասին» մենահամերգի եւ այլ համերգների կադրերից: Արդյոք այդպիսով նրանք պարզապես ֆինանսնե՞ր են տնտեսում, թե՞ հետեւում են մյուս երգիչ-երգչուհիներին, ովքեր մենահամերգը կամ համերգային որեւէ կատարում մոնտաժելով` տեսահոլովակ են պատրաստում: «Կարծում եմ՝ յուրաքանչյուր երգիչ պետք է մենահամերգը «կոնսպեկտող» տեսահոլովակ մոնտաժի` հենց համերգի կադրերից: Հայաստանում մենահամերգ կազմակերպելը հսկայական աշխատանք է, իսկ նմանօրինակ տեսահոլովակն այդ աշխատանքը չմոռանալու լավագույն տարբերակն է»,- ասաց Հ.Հակոբյանը: Մենահամերգը նաեւ եթերով կհեռարձակվի: «Իսկ մարտի 13-ին ԱՄՆ-ում` Կալիֆոռնիա նահանգում կկայանա Սիլվայի մենահամերգը` «Երգենք միասին» խորագրով»,- ավելացրեց երգչուհու հայրը: