Հոկտեմբերի 24-ին ժամը 11.00-18.00-ն ընկած ժամանակահատվածում Ոստիկանության Երեւան քաղաքի վարչության դահլիճում ՀՀ ոստիկանապետի մասնակցությամբ տեղի է ունեցել ընդլայնված օպերատիվ խորհրդակցություն։ Քննարկվել են վարչության ստորաբաժանումների 2005-ի ինն ամիսների օպերատիվ-ծառայական գործունեության արդյունքները։
ՀՀ ոստիկանապետը տեղեկացրել է, որ ՀՀ նախագահը խիստ է վերաբերվել անձնագրային ծառայության պետերի նկատմամբ։ Տեղեկացրել է, որ համակարգի որոշ աշխատակիցներ ենթարկվելու են տարբեր աստիճանի կարգապահական տույժերի։ Իսկ եթե հանրաքվեի ժամանակ նորից կրկնվի ՏԻՄ ընտրությունների ժամանակ առկա ցուցակների անճշտությունները, ապա մեղավորները հեռացվելու են Ոստիկանության համակարգից։ ՏԻՄ ընտրությունների ցուցակների անճշտության հարցը դրված է փոխոստիկանապետ Արարատ Մահտեսյանի վրա։ Խիստ է դրվել էթիկայի կանոններին հետեւելու հարցը։ Կայազորի օպերատիվ-ծառայական գործունեության վերաբերյալ ելույթ է ունեցել Երեւան քաղաքի ոստիկանապետ, գնդապետ Ներսես Նազարյանը։