Համարյա ռեկտոր

08/02/2011

Գերմանիայի Համբուրգ քաղաքի Տեխնիկական համալսարանի նախագահ է դարձել հայազգի միկրոկենսաբան Կարապետ Անդրանիկյանը: Պաշտոնապես գիտնականն իր աշխատանքը համալսարանի նախագահի պաշտոնում կսկսի ապրիլի 1-ից: Նշենք, որ Կարապետ Անդրանիկյանը ծնվել է Հորդանանում, կրթություն է ստացել Բեյրութում, ապա երկար տարիներ աշխատել է Գերմանիայում: Համբուրգի Տեխնիկական համալսարանը (Hamburg University of Technology (TUHH) Գերանիայի ամենաերիտասարդ եւ հաջողակ համալսարաններից է, հիմնադրվել է 1980թ.: