Գալու է Հայաստան

08/02/2011

ԵԱՀԿ Խորհրրդարանական վեհաժողովի նախագահ Պետրոս Էֆթիմիուն այս տարի կայցելի Հարավային Կովկասի երկրներ: Նրա այցը տարածաշրջան կազմակերպելու համար ԵԱՀԿ Քարտուղարությունը ներկայումս աշխատում է Հայաստանի, Վրաստանի եւ Ադրբեջանի խորհրդարանների հետ: Սպասվում է, որ այցը կկայանա տարվա երկրորդ կեսին: Դա կլինի ԵԱՀԿ Խորհրրդարանական վեհաժողովի նախագահի պաշտոնում Պետրոս Էֆթիմիուի առաջին այցը: Էֆթիմիուն ԵԱՀԿ Խորհրրդարանական վեհաժողովի նախագահ է ընտրվել 2010 թվականի հուլիսին` այդ պաշտոնում փոխարինելով Ժոաո Սոարեշին: