«Հայ Ազգային կոնգրեսը ցանկացած պահի կարող է որոշում կայացնել Ազատության հրապարակում հանրահավաք անցկացնելու մասին»,- երեկ հայտարարել է ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանի մամուլի խոսնակ Արման Մուսինյանը: Նա նշել է, որ փետրվարի 18-ին նախատեսված հանրահավաքից առաջ ՀԱԿ-ն այցելություններ է կատարելու մարզեր` հանրահավաքի կազմակերպման, երկրում ստեղծված իրավիճակի հետ կապված հարցերը քննարկելու համար: «Մենք պարբերաբար անցկացնում ենք մարզային այցելություններ եւ այս անգամ էլ որոշել ենք հանրահավաքի նախապատրաստման ընթացքի հետ կապված մարզային այցելություններ անցկացնել»,- ասել է նա: Հիշեցնենք, որ Երեւանի քաղաքապետարանը մերժել է փետրվարի 18-ին Ազատության հրապարակում հանրահավաք անցկացնելու մասին ՀԱԿ-ի հայտը` Կոնգրեսին առաջարկելով այն անցկացնել Մատենադարանին հարող տարածքում: Նույն օրը հանրահավաքից հետո ՀԱԿ-ը նաեւ երթ է անցկացնելու, ինչի մասին իրազեկումը Երեւանի քաղաքապետարանն ընդունել է ի գիտություն: