Անունը չտաք

05/02/2011

Մեր տեղեկություններով, ՀՀ առաջին նախագահ, Հայ Ազգային կոնգրեսի առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանն իր թիմակիցներին արգելել է ՀԱԿ գրասենյակում խոսել «Ժողովրդական կուսակցության» ղեկավար Տիգրան Կարապետյանի մասին, անգամ բարձրաձայն արտասանել նրա անունը: Ըստ ՀԱԿ-ի մեր աղբյուրների, Լ. Տեր-Պետրոսյանը` համոզված լինելով, որ Տ. Կարապետյանի ակտիվացումն ուղղորդվում է իշխանությունների կողմից, այդուհանդերձ, նյարդայնանում է այն փաստից, որ Կարապետիչի վերջին հանրահավաքը սպասվածից ավելի մասնակիցներ է ունեցել: Ի դեպ, վերջին շրջանում ՀԱԿ ներկայացուցիչներն իրենց հրապարակային ելույթներում եւ մամուլում եւս գրեթե չեն խոսում Տ. Կարապետյանի մասին: