«Կանխատեսումների համաձայն, դեռեւս տարեվերջից փոխանցվող առաջարկի շոկերով, այդ թվում՝ գյուղատնտեսական ապրանքների գների աննախադեպ բարձր աճով եւ հիմնական պարենային եւ հումքային ապրանքների միջազգային գների բարձրացմամբ պայմանավորված` 2011 թ. առաջին կիսամյակում 12-ամսյա գնաճը կպահպանվի բարձր մակարդակում. 12-ամսյա գնաճի կենտրոնական արժեքը առաջին կիսամյակի ավարտին կանխատեսվում է 9.5%»,- այս մասին նշված է ԿԲ-ի կողմից երեկ հրապարակված «Դրամավարկային քաղաքականության ծրագիր. 2011 թ. I եռամսյակ» զեկույցում։ Ըստ ԿԲ-ի, սակայն, երրորդ եռամսյակից սկսած, նշված ցնցումների մարման պայմաններում, գնաճի տեմպերը կնվազեն, եւ տարեվերջին կանխատեսվող գնաճի կենտրոնական արժեքը կկազմի 5.3%։ «Առկա անորոշությունների պայմաններում բարձր է նաեւ կանխատեսվող կենտրոնական արժեքից գնաճի շեղման հավանականությունը: Շուրջ 41% հավանականությամբ` 12-ամսյա գնաճը տարեվերջին կարող է լինել 5.5 – 7.5%-ի շրջանակներում»,- նաեւ երկրորդ կիսամյակից հետո գնաճն արդարացնելու համար «էս գլխից» հայտարարել է ԿԲ-ն: