«Հայերը կունենան 911 կամ 112 ծառայություն»,- երեկ կայացած ասուլիսում հայտարարել է Արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը: Նա տեղեկացրել է, որ ներկայումս աշխատանքներ են տարվում 2011 թվականին Հայաստանում 911 կամ 112 ծառայություն ունենալու համար, որպեսզի բնակիչները՝ զանգահարելով տվյալ ծառայություն՝ ստանան համապատասխան օգնություն: Ըստ Ա. Երիցյանի, 1-02, 1-03, 1-04 ծառայությունները շարունակելու են իրենց գործունեությունը, եւ 911-ը համագործակցելու է նրանց հետ: