Նոր եւ հին անուններ

05/02/2011

Մեր տեղեկություններով, Արմեն Հարությունյանից հետո Մարդու իրավունքների նոր պաշտպանի պաշտոնի բազմաթիվ թեկնածուների շարքում իշխանությունները քննարկել են նաեւ նախկինում ՀՀ նախագահին առընթեր Մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահ Հովիկ Ասրյանի թեկնածությունը, ով ներկայումս Գառնիկ Իսագուլյանի ստեղծած Քաղաքական հետազոտությունների պետական ինստիտուտի տնօրենն է: Ինստիտուտն, ի դեպ, գործում է նախագահական նստավայրին կից եւ ֆինանսավորվում է պետական բյուջեից: Ասրյանի անունը, սակայն, մեր աղբյուրների համաձայն՝ եւս դուրս է մնացել հավանական թեկնածուների ցուցակից: Առայժմ իշխանությունների ընտրությունը կանգնել է իրավաբան Կարեն Անդրեասյանի թեկնածության վրա, ով համառորեն հերքում է այդ լուրերը: