Դեպի Բիշքեկ

03/02/2011

Երեկ Հայաստանի ՄԻ պաշտպան Արմեն Հարությունյանը հրավիրել է այդ պաշտոնում իր վերջին ասուլիսը` տեղեկացնելու համար, որ փետրվարի 1-ին հրաժարական է ներկայացրել: Ինչպես հայտնել էինք, դեռ երկու ամիս առաջ նա նշանակվել է Կենտրոնական Ասիայում ՄԱԿ-ի ՄԻ գլխավոր հանձնակատարի տարածաշրջանային ներկայացուցչի պաշտոնում: Հիշեցնենք, որ մինչեւ վերջերս այդ տեղեկությունը Ա. Հարությունթյանը համառորեն հերքում էր: Ի դեպ, նա երեկ հայտարարել է, որ այդ պաշտոնում իր գործունեությունն ավարտելուց հետո էլ մտադիր է աշխատել մարդու իրավունքների պաշտպանության միջազգային համակարգում: Թե ով կլինի ՀՀ թվով երրորդ օմբուդսմենը, դեռեւս հայտնի չէ: Վերջին շաբաթներին քաղաքական շրջանակներում եւ մամուլում քննարկվել են նոր օմբուդսմենի բազմաթիվ թեկնածուների անուններ, սակայն, մեր տեղեկություններով, իշխանությունները դեռեւս այդ հարցի առնչությամբ որոշում չեն կայացրել: