Մեր տեղեկություններով՝ ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը մտադիր է լուծարել նախարարության ենթակայության տակ գտնվող Կրթության պետական տեսչությունը: Որոշ տեղեկությունների համաձայն՝ լուծարման պատճառն այն է, որ տեսչության տնօրեն Խաչատուր Մուրադյանը ՀՅԴ անդամ է: Բացի այդ, տեսչության աշխատակիցների մի մասն էլ դաշնակցական են, քանի որ երկար տարիներ շարունակ ԿԳ նախարարները ՀՅԴ-ականներ են եղել: Այդքան ՀՅԴ-ականներից ազատվելու եւ այդ տեսչությունը ՀՀԿ-ացնելու համար որոշվել է այն լուծարել, հետո դրա հիմքի վրա նոր հիմնարկ ձեւավորել: Դեռ հայտնի չէ, թե վերակազմավորումից հետո նախկին աշխատակիցները նորից կընդունվե՞ն աշխատանքի: Երեկ մեր թղթակցին չի հաջողվել այս հարցի շուրջ մեկնաբանություն ստանալ անձամբ Խ.Մուրադյանից: Փոխարենը պատասխանել է տեսչության տնօրենի տեղակալ Ռաիսա Գալստյանը, ով, ըստ էության, չի հերքել այս տեղեկությունը: «Ես տեղեկացված չեմ»,- ասել է նա: