Մոդել, ռեալիթի-շոուների դերասանուհի Քիմ Քարդաշյանը ինտերնետային սոցիալական ցանցերի շնորհիվ կարողացել է իր համար ճանապարհ հարթել դեպի մեծ կինո: «Twitter» ցանցում նա հաղորդագրություն է գրել կինոռեժիսոր Ջեյմս Քեմերոնին` խնդրելով իր համար դեր պահել նոր կինոնախագծում: Քեմերոնը խոստացել է նոր ֆիլմերից մեկում գեղեցկուհի Քիմին դերով ապահովել: Օսկարակիր ռեժիսորն այժմ ակտիվորեն պատրաստվում է իր հիթային «Ավատարի» շարունակությունը նկարահանել (միանգամից երկու սիքվել), ինչպես նաեւ մեծ էկրան հանել «Սանկտում» նախագիծը, որը պատմում է ստորջրյա քարանձավներում ծավալվող դայվերների արկածների մասին: Թե կոնկրետ ո՞ր ֆիլմում է նա տեսնում Քիմին, դեռ հայտնի չէ: Սակայն այդ խոստումը մեծ իրարանցում է առաջացրել ինտերնետում, քանի որ աստղային շատ դերասաններ հասկացել են` նոր տեխնոլոգիաների կիրառումը արդեն ավելի արդյունավետ քայլ է, քան սովորական քասթինգներին մասնակցելը: