1. Ձմռան ցրտերին մաշկը չորանում է եւ թեփոտվում: Այն փափկպցնելու համար պատրաստեք այսպիսի խառնուրդ. քերել գազարը, ավելացնել 2 ճաշի գդալ կարտոֆիլի ալյուր եւ 1 ձվի դեղնուց, լավ խառնել: Խառնուրդը քսել դեմքին, պահել 20 րոպե եւ լվանալ գոլ ջրով: Օգտագործել ամեն օր:
2. Մեղրը թթվասերի հետ խառնել հավասար քանակությամբ, քսել դեմքին եւ ձեռքերին:
3. Սուրճի չորացած նստվածքը քսել դեմքին (կարող եք օգտագործել նաեւ մարմնի մյուս մասերի համար) եւ ձեռքով կատարել շրջանաձեւ նուրբ մերսում, այնուհետեւ լվանալ գոլ ջրով: Այն կօգնի ազատվել մահացած բջիջներից եւ թարմություն կհաղորդի մաշկին:
4. Կարտոֆիլի կեղեւը եփել եւ այդ եփուկի մեջ դնել ձեռքերն ու ոտքերը, պահել 20-25 րոպե: Լոգանքից հետո ձեռքերն ու ոտքերը լվանալ, քսել գերչակի յուղ: