Մրցակիցը՝ Չինաստանից

03/02/2011

Չինաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հանթսմենը կարող է դառնալ Հանրապետական կուսակցության կողմից ԱՄՆ նախագահի թեկնածու: ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի մամուլի քարտուղարը հայտնել է, որ Հանթսմենը մինչեւ գարուն իրեն փոխարինող գտնելու խնդրանքով դիմել է Սպիտակ տանը: Մինչեւ իր նշանակումը Պեկինում ԱՄՆ դեսպանի պաշտոնում, Հանթսմենը եղել է Յուտա նահանգի նահանգապետը: Վերլուծաբանները դեռ Հանթսմենի` Պեկինում ԱՄՆ գլխավոր դիվանագետի նշանակման պահին արձանագրում էին, որ այդպիսով Օբաման ցանկացել է ձերբազատվել 2012թ. նախագահական ընտրություններում իր համար վտանգավոր հակառակորդից: Այս տեղեկատվությունը հրապարակած «Politico» հանդեսը պնդում է, որ Յուտայի նախկին նահանգապետի կողմնակիցներն արդեն ձեւավորել են առաջիկա նախագահական ընտրություններում հանրապետականների կողմից որպես նախագահի թեկնածու նրա առաջադրման կազմակերպչական կոմիտե: