Ամերիկյան դերասանուհի եւ մոդել Բլեյք Լայվլին, ով հայտնի է՝ որպես «Բամբասող կինը» սերիալում Սերենա վան դեր Վուդսենի դերակատարուհի, ճանաչվել է 2011 թվականի ամենացանկալի կինը: Ամենացանկալի կանանց ցուցակը կազմվել է տղամարդկանց համար նախատեսված AskMen.com ինտերնետային պորտալի այցելուների հարցման արդյունքների հիման վրա: Քվեարկությանը մասնակցել է ավելի քան 5 մլն տղամարդ աշխարհի տարբեր երկրներից: Վարկանշային աղյուսակի 2-րդ տեղ զբաղեցրել է ուկրաինական ծագում ունեցող հոլիվուդյան դերասանուհի Միլա Կունիսը, ով կատարել է Լիլիի դերը «Սեւ կարապը» ֆիլմում: Երրորդ հորիզոնականը զբաղեցնում է կոլումբիացի մոդել եւ դերասանուհի Սոֆիա Վերգարան, որին հաջորդում է ամերիկացի մոդել Սելիտա Իբենքսը. առաջին հնգյակը եզրափակում է ավստրալացի մոդել Միրանդա Քերը, որն առավել հայտնի է որպես «Victoria’s Secret» ընկերության «հրեշտակներից մեկը»: Աշխարհի ամենացանկալի կանանց առաջին տասնյակում են ընդգրկվել երգչուհի Շերիլ Քոուլը, դերասանուհի Սքարլեթ Յոհանսոնը, երգչուհի Քեթի Փերին, դերասանուհի Էնն Հեթուեյը եւ կանադացի դերասանուհի Ջեսիկա Պարեն: Վերջին 99 հորիզոնականներում ընդգրկված են նաեւ Նաթալի Փորտմանը (11), Էմմա Ուոթսոնը (17), դերասանուհի Օլիվիա Ուայլդը (30), բրիտանացի արքայազն Ուիլյամի ապագա կինը` Քեյթ Միդլթոնը (61), ռուս թենիսիստուհի Մարիա Շարապովան (80):