«Կառուցողական երկխոսություն»

01/02/2011

«Ես կարող եմ ասել, որ Ռոբերտ Քոչարյանը երբեք ու երբեք ոչ ցանկացել է կուսակցություն ունենալ, ոչ կուսակցության նախագահ լինել: Եթե ցանկանար, վաղուց կլիներ Հանրապետական կուսակցության պատվավոր նախագահ կամ նախագահ»,- շաբաթ օրը ՀԵԿ համագումարին մասնակցելուց հետո հայտարարել է ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը: ԲՀԿ ղեկավարի այս հայտարարությունը երեկ քաղաքական դաշտում բուռն քննարկման առարկա է դարձել: Մեկնաբանություններ են հնչել հատկապես Հանրապետական կուսակցությունից: «Մեր կոալիցիոն գործընկերոջը խորհուրդ եմ տալիս ենթադրություններ չանել: Մի քանի խորհուրդ էլ կպահեմ ապագայի համար»,- երեկ, ի պատասխան Գ. Ծառուկյանի, հայտարարել է ՀՀԿ փոխնախագահ Ռազմիկ Զոհրաբյանը: ՀՀԿ-ականների հայտարարություններին ի պատասխան՝ ԲՀԿ նախագահի խոսնակ Խաչիկ Գալստյանն ասել է. «Ծառուկյանին զեկուցվում է միայն ազդեցիկ եւ հեղինակավոր մարդկանց տեսակետները: Եվ միայն այդքանը»: