«Համահայկական միջազգային երիտասարդական կենտրոն» անունով ինչ-որ կազմակերպություն իր վարչության եւ տարածքային կառույցների ընդլայնված ժողովում որոշում է կայացրել, որ շարժման անդամները ոմն Անդրանիկ Նիկողոսյանի առաջնորդությամբ համալրելու են ՀՀԿ-ի շարքերը: Այդ մասին երեկ սույն կազմակերպությունը հանդես է եկել հայտարարությամբ, ըստ որի՝ «ՀՄԵԿ նախագահի կողմից տրվել են հանձնարարականներ` առաջիկա համագումարի աշխատանքները կազմակերպելու վերաբերյալ»: Թե ովքեր են այս «համահայկական երիտասարդները», երեւի պարզ կդառնա նրանց առաջիկա համագումարից: Ակնհայտ է, սակայն, որ սա ՀՀԿ-ի պատասխան քայլն է` ուղղված ԲՀԿ-ին, որն իր շարքերն ինտենսիվորեն համալրում է տարատեսակ երիտասարդական կուսակցություններով: