Երեւանի քաղաքապետարանում առաջիկայում նոր կադրային փոփոխություններ են սպասվում: Քաղաքապետարանի Շինարարության եւ բարեկարգման վարչության պետ Ֆրունզե Բասենցյանի փոխարեն այդ պաշտոնում նշանակվելու է գազասպառման կենցաղային համակարգերի տեխնիկական սպասարկմամբ զբաղվող «Էյ Ի Ջի» ՍՊԸ-ի նախկին տնօրեն, «Էներգանորոգում» ԲԲԸ-ի տնօրեն Սամվել Մհերյանը: Այդ մասին NEWS.am-ին ասել է Երեւանի քաղաքապետի մամուլի խոսնակ Շուշան Սարդարյանը՝ նշելով, որ նշանակումը տեղի կունենա առաջիկա երկու-երեք օրվա ընթացքում: