Ըստ «Lragir» էլեկտրոնային պարբերականի տեղեկությունների, հայկական հեռուստաընկերություններին նախագահական նստավայրից հրահանգ է իջեցվել շատ քիչ անդրադառնալ Եգիպտոսում կատարվող իրադարձություններին: Դա է պատճառը, որ մեր հեռուստաընկերությունները վերջին օրերին շատ սուղ տեղեկատվություն եւ կադրեր են ներկայացնում Եգիպտոսում տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ: Ըստ նույն աղբյուրի, այդ քայլը պայմանավորված է իշխանական վերնախավում առկա այն մտավախությամբ, որ Եգիպտոսում տեղի ունեցող իրադարձությունները կարող են ոգեւորության ալիք բարձրացնել Հայաստանում եւ առաջացնել հասարակական դժգոհության լուրջ ալիք, ինչի բոլոր նախադրյալները կան: