Բրիտանական «Maplecroft» հեղինակավոր ընկերության «Քաղաքական ռիսկերի ատլաս-2011» վարկանիշային սանդղակում Հայաստանը դասվել է բարձր ռիսկ ունեցող երկրների շարքին: Նույն գնահատականն են ստացել նաեւ Ադրբեջանը, Իրանը եւ Կենտրոնական Ասիայի երկրները: Վրաստանն ու Թուրքիան միջին ռիսկի երկրների թվում են: Ռուսաստանը համարվել է ծայրահեղ ռիսկային երկիր: Ցածր ռիսկի երկրներ են ԱՄՆ-ը, Ավստրալիան, Ճապոնիան, Սկանդինավյան պետությունները: Կազմակերպության կատարած հետազոտությունների արդյունքում կազմվել են 196 երկրների ներդրումային ռիսկերի գործակիցները` հետեւյալ չափանիշներով. հակամարտություններ, ահաբեկչություն, օրենքի գերակայություն, բիզնես միջավայրի կանոնակարգվածություն, ռեսուրսների անվտանգություն, մարդու իրավունքներ, կլիմայի փոփոխություն, ենթակառուցվածք, կրթություն, աղքատություն: Նշենք, որ «Maplecroft»-ի գործակիցները հաշվի են առնում հատկապես խոշոր ներդրողները՝ աշխարհի տարբեր տարածաշրջաններում բիզնես նախագծեր սկսելու ժամանակ: