Ֆիլմ՝ Իսպանիայի համար

01/02/2011

Ռեժիսոր Սուրեն Թադեւոսյանը, ով մի քանի ամիս շարունակ գտնվում էր Իսպանիայում, մեզ հետ զրույցում ասաց, որ այժմ ճամփորդում է ԱՄՆ-ի տարբեր նահանգներով` ցանկանալով մեծամասշտաբ ֆիլմի նկարահանումներից առաջ լավ հանգստանալ: «Այժմ աշխատում եմ Իսպանիայի համար նկարահանվող ֆիլմի սցենարի վրա: Ֆիլմը բավականին աշխատատար է լինելու եւ նկարահանվելու է տարբեր քաղաքներում` Ֆրանսիայում, Իսպանիայում, ԱՄՆ-ում, Անգլիայում… Առայժմ չեմ կարող ավելի մանրամասն խոսել ֆիլմի մասին, քանի դեռ սցենարը չեմ ավարտել»,- ասաց Ս. Թադեւոսյանը: