Հրաչ Քեշիշյանի նոր ֆիլմերը

01/02/2011

Ռեժիսոր եւ պրոդյուսեր Հրաչ Քեշիշյանը մտադիր է այս տարի միանգամից գեղարվեստական 2 ֆիլմ նկարահանել: «Խաչատուր Աբովյանի կյանքի մասին պատմող ֆիլմի համար սցենարիստ Լեւոն Գալստյանի կողմից օրիգինալ սցենար է գրվում: Իսկ ահա երկրորդ ֆիլմի հիմքում ընկած է Պերճ Պռոշյանի «Հացի խնդիր» վեպը: Այս ֆիլմի սցենարը գրում է սցենարիստ Ստեփան Զաքարյանը: Առաջինը կնկարահանվի այն ֆիլմը, որի սցենարն ավելի շուտ պատրաստ կլինի»,- մեզ հետ զրույցում ասաց Հ. Քեշիշյանը: Նրա խոսքերով` «Հացի խնդիր» ֆիլմը կնկարահանվի «Գրանդ Քենդի» ընկերության հետ համատեղ, իսկ Խաչատուր Աբովյանի մասին պատմող ֆիլմի հովանավորության հարցը դեռ լուծված չէ: «Արդյոք այս ֆիլմերում եւս, ինչպես եւ նախորդ իր աշխատանքներում, ռեժիսորը կհրավիրի՞ դերասաններ Լեւոն Խորենյանին եւ Նազենի Հովհաննիսյանին» հարցին Հ. Քեշիշյանը պատասխանեց. «Ինչո՞ւ ոչ: Ես միշտ պատրաստ եմ աշխատել այդ դերասանների հետ»: